Galaxy Unpacked

Galaxy Unpacked, Samsung Electronics ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառում, որի ընթացքում ցուցադրվում են ընկերության նոր սարքավորումները, այդ թվում՝ սմարթֆոները, պլանշետները և դյուրակիր սարքերը։ Առաջին անգամ միջոցառումը կազմակերպվել է 2009 թվականի հունիսին Սինգապուրում անց կացված Singapore Expo միջոցառման ընթացում, սակայն հիմա հաճախ այն անց է կացվում Բարսելոնայում և Նյու Յորքում[1]։

Միջոցառման ընթացքում հիմնականում ցուցադրվում են ընկերության նոր ապրանքանիշները։ Այցելուները կարող են մասնակցել ցուցահանդեսին և ստանալ տեղեկություններ ցուցադրվող ապրանքանիշների աշխատանքի մասին։ Ցուցահանդեսի ուղիղ հեռարձակումները իրենց մեջ ներառում են Samsung Galaxy ֆրանչայզինգի երաժշտությունը՝ «Over the Horizon» և կրկնվող անիմացնիան[2]։

2020 թվականի օգոստոսին կապված COVID-19 համաճարագի հետ, ընկերությունն կազմակերպեց առաջին առցանց ցուցադրությունը, որի ժամանակ ցուցադրվեց Galaxy Note 20 սմարթֆոնը։ Այն հեռարձակվեց Սուվոն քաղաքում տեղակայված ընկերության գրասենյակից և հավաքեց ավելի քան 56 միլլիոն դիտում[3]։

2023 թվականի փետրվարի 1-ին կազմակերպված Galaxy Unpacked-ը դարձավ առաջին ոչ առցանց միջոցառումը 2020 թվականի համաճարագից հետո[4]։

  1. «How Samsung Unpacked Engaged Viewers Live and Virtually». www.eventmarketer.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  2. «StackPath». www.bizbash.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Samsung Mobile Unpacked 2015 event (Full Live Stream)» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  4. Balakumar K. published (2020 թ․ օգոստոսի 6). «Samsung Unpacked event had double the viewership of the Oscars». TechRadar (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy